Jump to content

Սասունցի Դավթի հրապարակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սասունցի Դավթի հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Անվանվել էՍասունցի Դավիթ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Սասունցի Դավթի հրապարակ, հրապարակ Երևանի Էրեբունի վարչական շրջանում։

Սասունցի Դավթի հրապարակը հարում է երկաթուղային կայարանին։ Գտնվում է Երևանի հարավային մասում՝ Էրեբունի թաղամասի արդյունաբերական և բնակելի հատվածների պայմանական սահմանում։ Կայարանը մայրաքաղաքը կապում է մարզերի և արտերկրի հետ։

Վեհաշուք կառույցը լուծված է կառամատույցին զուգահեռ ուղղանկյուն, երկար ծավալով և դեպի հրապարակ ընկած կենտրոնական ու երկու համաչափ կողային մասնաշենքերով, որոնք կապվում են կամարակապ սյունաշարով։ Կառուցված է ազգային և դասական ճարտարապետության ձևերի համադրությամբ։ Հրապարակի կենտրոնում է գտնվում Սասունցի Դավթի հուշարձանը։ Արձանի հեղինակներն են քանդակագործ Երվանդ Քոչարն ու ճարտարապետ Միքայել Մազմանյանը։ Դավթի պղնձակոփ արձանը տեղադրվել է 1959 թվականին՝ բազալտե ժայռանման պատվանդանին։ Հուշարձանը դասվում է խորհրդային արվեստի լավագույն ձիարձանների թվին, որի համար քանդակագործն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]